Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ԲՀԿ պատգամավորը՝ ֆինանսների նախարարին. «Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործի մեջ»

ԲՀԿ պատգամավորը՝ ֆինանսների նախարարին. «Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործի մեջ»
25.03.2014 | 14:56

Այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն իր վրդովմունքը հայտնեց երեկ ֆինանսների նախարարի` ԲՀԿ-ին ուղղված քննադատության առնչությամբ: «Կարծես թե նորմ է դառնում ԱԺ ամբիոնից այս կամ այն նախարար հանդես է գալիս տղայական պահվածքով, հոխորտում է, որ հետո իր միջավայրում ասի` տեսաք ինչ ասացի: Այդ շարքից էր նաև ֆինանսների նախարարի երեկվա պահվածքը: Բայց քանի որ ստացվեց երեխայական, ուզում եմ հորդորել` մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործի մեջ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ «Խաղատների մասին» օրենք ներկայացրել է հենց կառավարությունը, որին, ըստ Մարգարյանի, կառավարության նիստում նախարարը «գլուխը կախ» կողմ է քվեարկել: «Նա իրեն իրավունք վերապահեց վիրավորել չորս քաղաքական ուժերին` ասելով, որ մենք թաքնվում ենք քաղաքացիական նախաձեռնությունների, հանրահավաքների հետևում, և դա անում ենք, քանի որ ժողովրուրդը մեզ չի վստահում: Ոչ ես, ոչ էլ այստեղ նստած իմ գործընկերները երբևէ որևէ նախաձեռնության հետևում չի թաքնվել…Առաջարկում եմ այս նախարարին կամ կառավարության անդամի գնանք ցանկացած բնակավայր և տեսնենք` ում են վստահում, ում` ոչ»,-շեշտեց պատգամավորը, հանրահավաքի առնչությամբ էլ հավելեց, որ միայն ՀԱԿ-ի կազմակերպված հանրահավաքին մասնակցում էին տասը հազարից ավելի մարդ, իսկ եթե քառյակը կազմակերպեր շատ ավելին կլիներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ